Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Խառը և արհեստական սնուցում

Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի կաթի անբավարար քանակության դեպքում նպատակահարմար չէ երեխային թողնել միայն բնական սնուցման վրա։ ժամանակին նշանակված ռացիոնալ խառը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արհեստական սնուցումը, կանխարգելում են հիպոտրոֆիայի զարգացումը։


Խառը սնուցումը պետք է տարբերել բնական սնուցման ժամանակ կատարվող սննդի կարգավորումից, երբ կրծքի կաթի բավարար քանակության հետ երեխային տալիս են նաև որոշ հավելյալ սննդանյութեր (հյութեր, կաթնաշոռ, սերուցք, ձվի դեղնուց և այլն)։


Խառն է համարվում այնպիսի սնուցումը, երբ խառնուրդները երեխայի սննդային օրաբաժնի 1/5 -ից ավելի են կազմում։


Արհեստական սնուցման ժամանակ կրծքի կաթը լրիվ բացակայում է կամ կազմում է օրվա ընթացքում ընդունած սննդի ծավալի 3/5 մասից պակաս։


Գոյություն ունեն մայրական կաթի բաղադրությանը նմանեցված ու հարմարեցված հատուկ կաթնային խառնուրդներ, որոնց պետք է առավելություն տրվեն կյանքի առաջին ամիսներին երեխայի խառը և հատկապես արհեստական սնուցումը կազմակերպելիս։


Կովի կաթի նմանեցումը կնոջ կաթին կատարվում է սպիտակուցի և որոշ աղերի խտության իջեցման, ինչպես նաև ամինաթթվային, ճարպաթթվային, վիտամինային, հանքային բաղադրության հավասարեցման և աղերի բիֆիդածին միկրոֆլորայի զարգացումը խթանող բաղադրիչների ներմուծման միջոցով։ Հատուկ տեխնոլոգիական պրոցեսների կիրառման շնորհիվ հարմարեցված կաթնային խառնուրդների արտադրման ժամանակ բարելավվում է ինչպես խառնուրդների յուրացումը, այնպես էլ նրանց կենսաբանական արժեքը։
2-3 ամսականից մեծ երեխաների խառը և արհեստական սնուցման ժամանակ թույլատրելի է օգտագործել նաև չհարմարեցված կաթնաթթվային խառնուրդներ (կեֆիր, մածուն, «Նարինե», ացիոոֆիլային կաթ և այլն)։


Հասարակ չհարմարեցված խառնուրդներից են նոսրացրած կաթը և կեֆիրը, որոնք պատրաստվում են կաթնախոհանոցներում:


Խառը սնուցման ժամանակ պետք է հետևել մի շարք հիմնական կանոնների.


—    յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, թե երեխան մորից ինչ քանակությամբ կրծքի կաթ է ստացել և պակասող սննդի քանակը լրացնել կաթնային խառնուրդներով,

—    մայրական կաթի անգամ փոքր քանակության դեպքում անհրաժեշտ է կրծքով կերակրել հնարավորինս երկար ժամանակ,


—    ի տարբերություն հավելյալ սննդի, որը բնական սնուցման ժամանակ նշանակվում է սննդի կարգավորման նպատակով, լրացուցիչ սնունդը տրվում է կրծքով կերակրելուց հետո,


—    լրացուցիչ կերակրումը կատարվում է կրծքի կաթով լրիվ կամ մի քանի կերակրումներից հետո, ինչպես նաև ինքնուրույն կերակրումների ձևով։ Վերջին տարբերակը նպատակահարմար է երեխային նոր սննդին լրիվ ընտելացնելու առումով,


—    եթե լրացուցիչ սնունդը մեծ չէ ծավալով, այն հարկավոր է տալ թեյի գդալով, քանի որ ծծակով կաթի հեշտ ընդունումը նպաստում է մոր կրծքից երեխայի հրաժարվելուն։ Շշով կերակրելիս ծծակը պետք է լինի առաձգական և ունենա 3-5 փոքր անցքեր։


—    խառը սնուցման ժամանակ անհրաժեշտ է 3-ից ոչ պակաս անգամ կերակրել կրծքով, որովհետև երեխային ավելի պակաս կրծքով կերակրելիս կաթնարտադրությունը մարում է։


Երեխայի կյանքի առաջին ամիսներին արհեստական սնուցում տալիս չի թույլատրվում որակապես նոր սննդի անցնել հանկարծակի կամ խիստ հապճեպ, քանի որ այդ դեպքում մարսողական համակարգի հարմարվողականությունը, հոմեոստազը կարգավորող նյութափոխանակության պրոցեսները և մեխանիզմները մեծ լարվածությամբ են իրականանում։


Եթե երեխայի անցումը խառը սնուցումից արհեստական սնուցման սովորաբար ընթանում է առանց որևէ դժվարությունների, ապա բնական սնուցումից արհեստական սնուցմանն անցնելը պահանջում է մեծ զգուշություն։


Սննդի ռեժիմը խառը սնուցման ժամանակ մնում է սովորաբար նույնը, ինչպես որ բնական սնուցման ժամանակ։


Արհեստական սնուցման ժամանակ խորհուրդ է տրվում ավելի վաղ անցնել օրվա ընթացքում 5-6 կերակրման, երկարացնելով կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը։


Ինչպես խառը, այնպես էլ արհեստական սնուցման ժամանակ անհրաժեշտ սննդի ծավալը որոշվում է այն նույն չափանիշներով, ինչպես դա արվում է բնական սնուցման ժամանակ։


Արհեստական սնուցման ժամանակ սովորաբար չափավորված սնունդ է նշանակվում։ Սակայն եթե երեխան չի հագենում ստացած կերակրաբաժնով և անհանգստություն է ցուցաբերում, ապա նրան նորից կարելի է տալ ոչ մեծ քանակությամբ սնունդ (20-30 մլ)։ Եթե նշանակված կերակրաբաժինը ամբողջովին չի ուտում` նրան չպետք է ստիպողաբար կերակրել։ Առողջ երեխաները սովորաբար օրվա ընթացքում իրենք են կարգավորում իրենց անհրաժեշտ սննդի ծավալը։


Անհրաժեշտ է նկատել, որ կյանքի առաջին ամիսներին արհեստական սնուցում ստացող երեխաների բավարար զարգացումը հնարավոր է ապահովել միայն հարմարեցված խառնուրդների օգտագործման դեպքում։


Եթե երեխան ընդունում է ըստ ծավալի բավարարող քանակությամբ խառնուրդ, ապա հիմնական սննդանյութերի նկատմամբ նրա պահանջը բավարարվում է լիովին։ Որպես կանոն, հարմարեցված խառնուրդներով կերակրելիս վերանում է վիտամինային պատրաստուկների և բուսական յուղի լրացուցիչ ընդունման անհրաժեշտությունը։ Խառնուրդների գործածման դեպքում հավելյալ սնունդ (հյութեր, եփուկներ, մրգերի խյուսեր, ձվի դեղնուց) տալու ժամկետները, ինչպես և բնական սնուցման ժամանակ, մնում են նույնը։


Հասարակ, ոչ հարմարեցված խառնուրդները չեն բավարարում բազմաթիվ սննդանյութերի նկատմամբ երեխայի տարիքային պահանջները և չեն կարող երկարատև օգտագործման համար սննդի հիմնական աղբյուր ծառայել։


Պետք է հիշել, որ ոչ հարմարեցված խառնուրդներով կերակրելիս, օրաբաժնում սպիտակուցային և ճարպային բաղադրամասերի կարգավորումից բացի, երեխաները վիտամինների պարտադիր լրացման կարիք են զգում։ Դա, առաջին հերթին, վերաբերում է C և D վիտամիններին, որոնք պետք է տրվեն խառնուրդների ձետ միաժամանակ։


Ասկորբինաթթուն տրվում է հյութերի կամ խառնուրդների ձետ, օրը 2 ընդունումով՝ 30-50 մգ։ D վիտամին ցանկալի է նշանակել կոտորակային դեղաչափերով՝ օրը 500 ՄՄ (յուղային լուծույթի 1-ական կաթիլ, որի 1 մլ-ը պարունակում է 25.000 ՄՄ կամ երկու` օրը մեկ անգամ (1000ՄՄ) յուղային լուծույթի 1 կաթիլ, որի 1 մլ-ը պարունակում է 50.000 ՄՄ): Եթե բացակայում են վիտամին D-ի փոքր խտության պատրաստուկները, ապա կարելի է նշանակել է 1 կաթիլ սպիրտային լուծույթ (1 մլ-ը պարունակում է 200000 ՄՄ), շաբաթը մեկ անգամ։


A և E վիտամինները երեխան ստանում է բուսական ճարպերի միջոցով։ Հասարակ, ոչ հարմարեցված խառնուրդ օգտագործելիս բուսական յուղը պարտադիր կարգով պետք է ավելացնել սննդին։


B խմբի վիտամինները երեխային տալիս են 2 ամսականից սկսած, հացի թթվախմորի մածուկի ձևով, օրվա ընթացքում I-2 թեյի գդալ կամ սինթեզված դեղամիջոցների ձևով։


Չորս ամսականից մեծ երեխաների արհեստական սնուցումը ըստ մեթոդի՝ բնական սնուցումից չի տարբերվում։


Ոչ հարմարեցված սննդամթերքով կերակրելիս առավելություն է տրվում կաթնաթթվային խառնուրդներին, որովհետև երեխաները դրանք լավ են յուրացնում, հատկապես կյանքի երկրորդ կիսամյակում։


Ոչ հարմարեցված խառնուրդներով արհեստական սնուցման դեպքում երեխայի օրաբաժնի վիտամինային և հանքային բաղադրությունը կարգավորելու համար պետք է տրվեն հավելյալ սննդանյութեր (հյութեր, եփուկներ, մրգերի խյուսեր, ձվի դեղնուց)։ Հավելյալ սննդի բոլոր տեսակները արհեստական սնուցման դեպքում տրվում են 2-4 շաբաթ ավելի շուտ, քան բնական սնուցման ժամանակ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

26.01.2016

Հարգելի Edita, բարև Ձեզ: Բալիկի փորիկը ցավում է գազերի պատճառով: Կարող եք տալ սամիթի ջուր, ֆենհելով թեյ, կամ սիմետիկոն պարունակող կաթիներ, օրինակ էսպումիզան կամ բոբոտիկ, աղիների աշխատանքը լավացնելու համար կարող եք նաև "Նարինե" մածուն տալ: Եթե այս ամենից հետո բալիկը նորից կլինի անհանգիստ, աղիները չեն կարգավորվի փոխեք կերը:

Edita

17.01.2016

Erexan 2-3amsekan e. Sakayn na chi xmum mayrakan [email protected] nran talis enq arhestakan kati poshi jri het xarnvac.Sakayn nra porik@ cavum e.Ev chi karoxanum kextotel. Xndrumem aseq inch karelie tal erexayin ,vor. Nra organizm@ kargavorvi.Naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

Հղի և կերակրող կնոջ սնունդը

Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...

Երեխայի սնուցումը Հղիություն, ծննդաբերություն
Անհաս երեխաների Ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացումը

Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անհաս երեխաների սնուցումը

Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 1 ամսականում

Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Նորածին երեխաների սնուցումը

Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 2 ամսականում

Վերջույթների ծալիչների բարձր լարումը պահպանվում է, չնայած վերին վերջույթներում այն արդեն թույլ է արտահայտված։ Բարձրանում է տարածիչ մկանների տոնուսը, աճում է ակտիվ շարժումների ծավալը։ Որովայնի և կողքի վրա պառկելու դեպքում գլուխը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում

Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 3 ամսականում

Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 4 ամսականում

Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
4-7 ամսական երեխաների սնուցումը

Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի...

Երեխայի սնուցումը
Հավելյալ սնուցում

Չորս ամսականից մեծ երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները: Այդ պատճառով, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 5 ամսականում

Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 6 ամսականում

Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 7 ամսականում

Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ